Թուրք հաքերները կոտրել են Ջեմ Օզդեմիրի անձնական կայքը

13:07     7 հունիսի, 2016

«Առյուծ զինվորների թիմ» (Aslan Neferler Tim) անվանումով թուրքական հաքերային խումբը կոտրել է Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի անձնական կայքը (www.oezdemir.com):

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberturk լրատվական կայքին, հաքերների նշյալ խումբը սոցցանցերում հայտարարություն է տարածել, որ շարունակելու է կիբեռհարձակումներն Օզդեմիրի դեմ:

Նշենք, որ Օզդեմիրը Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի ակտիվ համահեղինակներից է: 


© armedia.am