Կատալոնիան 10 նոր «դեսպանատուն» կբացի արտասահմանում

18:00     7 հունիսի, 2016

Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզի իշխանությունները ծրագրում են մինչև 2017 թվականի հուլիսը 10-ը նոր դեսպանատուն բացել արտասահմանում:

Այս պահին արդեն դեսպանատներ են գործում Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում, Վիեննայում, Հռոմում և Վաշինգտոնում: Իսկ նորերը պետք է բացվեն Ժնևում, Վարշավայում, Կոպենհագենում, Լիսաբոնում, Վատիկանում, Վարշավայում, Զագրեբում, Մեխիկոյում, Բուենոս Այրեսում, Սեուլում և Ռաբաթում:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ինքնավար մարզի խորհրդարանը հավանություն է տվել անկախության բանաձևին, որով հայտարարվել է «անկախ պետության ստեղծման գործընթացի» սկիզբը:


© armedia.am