Անկարան անհետևանք չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը և կձեռնարկի համապատասխան քայլեր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք քայլեր կձեռնարկենք գերմանական խորհրդարանի բանաձևի դեմ, մենք չենք կարող լռել»,-հայտարարել է Չավուշօղլուն՝ TRT հեռուստաալիքի եթերում:
Ըստ նրա՝ Անկարան ակնկալում է, որ Գերմանիայի կառավարությունն այս կապակցությամբ կարտահայտի իր պաշտոնական դիրքորոշումը, որը կտարբերվի Բունդեսթագի դիրքորոշումից:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագը, ձայների բացարձակ մեծամասնությամբ, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: