Եվրոպաբնակ ադրբեջանցիներն ու հայերը միասին ակցիա են անցկացնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի հարևանությամբ, որտեղ պետք է տեղի ունենա հանդիպում կանցլերի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, գրում է haqqin.az-ը:
Հանդիպման քննարկման հիմնական թեման լինելու է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
Մինչ հանդիպումը մի խումբ հայեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով ցույց են անցկացրել Մերկելի նստավայրի մոտ, որին մասնակցել են նաև ադրբեջանցիներ, այդ թվում՝ նաև քաղաքական ներգաղթյալներ Խաբիբ Մունտազիրն ու Էլմար Միրզոևը: