2014 թվականից Միջերկրական ծովով եվրոպական երկրներ հասնելու փորձի ժամանակ ավելի քան 10 հազար ներգաղթյալներ են զոհվել։ Այս մասին ասվում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչության զեկույցում, հայտնում է Корреспондент-ը։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում նշում են, որ ծովում միգրանտների մահացությունը կտրուկ աճել է այս տարվա սկզբից: Այսպես, հունվարի սկզբից մահացել է 2814 միգրանտ:
Աֆրիկայից միգրանտների թիվը կրճատելու համար ԵՄ փորձում է համոզել անհատ ձեռնարկատերերին՝ աֆրիկյան երկրներում ներդրումներ կատարել: