Հայաստանը կարող է արդիականացնել իր զինված ուժերը՝ զենք ձեռք բերելով ՀԱՊԿ անդամն երկրներից արտոնյալ գներով: Այս մասին ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Բորդյուժան նշել է, որ Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար «աշխատանքի տարբեր ձևեր կան»:
«Գլխավորը ՀԱՊԿ շրջանակներում արտոնյալ պայմաններով ռազմա-տեխնիկական փոխգործակցության համաձայնագիրը: Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է արտոնյալ գներով ՀԱՊԿ անդամ երկրների գործարաններից ձեռք բերել զինտեխնիկա»,- նշել է Բորդյուժան: