Հունիսի 9-ը Ղազախստանում սգո օր է հայտարարվել

20:06     8 հունիսի, 2016

Ակտոբում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված հունիսի 9-ը Ղազախստանում հայտարարվել է սգո օր, հաղորդում  է газета.ru` հղում կատարելով Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքին:

«Հունիսի 9-ը հայտարարում եմ Ազգային սգո օր: Ըստ իմ հրահանգների՝ ներքին գործերի նախարարությունը բազմակողմանի օգնություն է ցուցաբերում զովհածների և տուժածների ընտանիքներին»,-աղբյուրը մեջբերել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խոսքերը:

Հայտարարվել է, որ ահաբեկչությունը կազմակերպած է եղել «կեղծ կրոնական-արմատական հոսանքների» հետևողների կողմից: Նշվում է նաև, որ նրանք հրահանգներ են ստացել արտերկրից:


© armedia.am