Նազարբաևը Ակտոբեի դեպքերում օտարերկրյա հետք է տեսնում

18:30     8 հունիսի, 2016

Ակտոբեում ահաբեկչություն իրականացնելու ցուցումները ստացվել են դրսից: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, փոխանցում է Интерфакс-ը:

Պետության ղեկավարի գնահատականերով՝ իրավապահ մարմինները իրականացրել են բոլոր անհրաժեշտ միջոցառումներն այդ հանցավոր գործողությունը կանխելու ուղղությամբ:

Նշենք, որ Ակտոբեում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ, իսկ ողջ Ղազախստանում՝ չափավոր «դեղին»՝ մակարդակ:


© armedia.am