Ակտոբեում ահաբեկչություն իրականացնելու ցուցումները ստացվել են դրսից: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, փոխանցում է Интерфакс-ը:
Պետության ղեկավարի գնահատականերով՝ իրավապահ մարմինները իրականացրել են բոլոր անհրաժեշտ միջոցառումներն այդ հանցավոր գործողությունը կանխելու ուղղությամբ:
Նշենք, որ Ակտոբեում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ, իսկ ողջ Ղազախստանում՝ չափավոր «դեղին»՝ մակարդակ: