ԵՄ-ն արգելափակել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշման ընդունումը

10:54     9 հունիսի, 2016

Գերմանիան և Եվրամիության մի շարք երկրներ արգելափակել են Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման մասին բանաձևի ընդունումը: Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, հարցը հանված է հունիսի 10-ին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգից:

Մասնավորապես Վրաստանի հետ ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հակառակորդները նշում են, որ վիզային ռեժիմի բացակայությունը կնպաստի ԵՄ-ում հանցավարության աճին: Նշվում է, որ Գերմանիայից բացի Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման դեմ հանդես են գալիս նաև Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան:


© armedia.am