ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է 3 փոխնախարար

11:58     9 հունիսի, 2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։


© armedia.am