Միջերկրականում ԱՄՆ ավիակրի հայտնվելը ազդանշան է Կրեմլին. WSJ

12:29     9 հունիսի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում Միջերկրական ծովում «Հարի Թրումեն» ամերիկյան ավիակրի հայտնվելը հստակ ազդանշան է Կրեմլին, որը պաշտպանում է իր դիրքերը տարածաշրջանում, գրում է The Wall Street Journal-ը:

«Դա ապահովում է Միջերկրական ծովում անհրաժեշտ ներկայությունը՝ ռուսներին փորձելու համար: Նրա անկանխատեսելիությունը, թե ինչ ենք մենք անում «Թրումենի» հետ, կստիպի նրանց երկու անգամ մտածել»,- նշել է ամերիկյան ռազմական պաշտոնյան:

Իր հերթին, ծովակալ Բրեթ Բաթչելդերը հայտնել էր, որ Պարսից ծոցից ավիակրի տեղափոխումը պետք է վստահեցնի ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին, որ ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Միջերկրական ծովում ռազմածովային ուժերի հավասարակշռությունը: Սիրիական հակամարտության առնչությամբ այնտեղ գտնվում են ռուսական ռազմական նավերը:


© armedia.am