Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար-պետական քարտուղար Գրիգորի Կարասինն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Մ. Ռիպերին:
ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեսպանին ուղեկցել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, «Արևելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիեն:
Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ միջազգային ջանքերին վերաբերող հարցեր, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստությունը:
Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իրավիճակին: