Ամերիկացին 17 ամիս ապրել է առանց սրտի

19:43     9 հունիսի, 2016

ԱՄՆ-ում բարեհաջող են անցել նոր տեխնոոգիայի փորձարկումները, որը տալիս են հիվանդներին, ովքեր սրտի փոխպատվաստման հերթում են, առանց կենսական կարևոր օրգանի ապրել տևական ժամանակ։ Ստեն Լարկինն ապրել է 17 ամիս։ Այդ ընթացքում նրա սրտի գործառույթները կատարել է նրա ուսապարկում տեղադրված սարքը, հայտնում է CNET-ը։

2014 թվականի դեկտեմբերին Լարկինի (այժմ 25 տարեկան է) սիրտը հեռացրել էին և տեղադրել արհեստական սիրտ, իսկ այնուհետև այն միացրել SynCardia Freedom Portable Driver սարքին։ Սարքը կշռում է մոտ 6 կգ և կատարում օրգանիզմով արյան մատակարարման հանձնարարություն։ 


© armedia.am