Լոնդոնում բացվել է Bunyadi կոչվող ռեստորանը, որտեղ այցելուները կարող են ամբողջովին մերկ լինել, հայտնում է CNN-ը:
Այս ռեստորան այցելելու պատվեր է տվել արդեն 32 հազար մարդ:
Ռեստորանը բացողների խոսքով՝ հաստատություն այցելելու իմաստը բնական սնունդ ընդունելու մեջ է: Ճաշել այստեղ հնարավոր է միայն մոմի լույսի ներքո, քանի որ ռեստորանն ու խոհանոցն աշխատում են առանց գազի և էլեկտրաէներգիայի:
Մուտքի մոտ հյուրերին կառաջարկեն հանել հագուստը և թողնել բջջային հեռախոսները: Մատուցողները նույնպես լինելու են կիսամերկ: