Իսրայելի պաշտպանության բանակը հունիսի լույս 10-ի գիշերը պաղեստինյան տարածքների ժամանակավոր շրջափակման ռեժիմ է սահմանել Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում մինչև հրեական Շավուոթ տոնի ավարտը՝ ի պատասխան Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչության:
Haaretz թերթի տեղեկությամբ՝ «պաղեստինյան տարածքների շրջափակման ռեժիմն ուժի մեջ կլինի մինչև կիրակի օրվա կեսգիշերը, երբ ավարտվի հրեական Շավուոթ տոնը»: Պաղեստինցիների համար մուտքը Իսրայել կթույլատրվի միայն մարդասիրական նկատառումներով և բժշկական դեպքերում: Միաժամանակ, հավատացյալներին թույլ կտան հասնել Երուսաղեմի Տաճարի լեռ ուրբաթօրյա աղոթքի: