Ռուս օդաչուին սպանած Ալփարսլան Չելիքի գործով դատական առաջին նիստի օրը հայտնի է

22:13     10 հունիսի, 2016

Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքի հանդեպ դատական գործընթացը մեկնարկելու է հունիսի 27-ին, հայտնում է РИА Новости-ն՝ վերջինիս փաստաբան Մուրաթ Ուսթյունդաղին հղումով: Չելիքը մեղադրվում էր ռուսական խոցված Սու-24 ուղղաթիռի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ, սակայն այս մեղադրանքը նրա վրայից հանվել է: Այժմ նրան ներկայացված է ապօրինաբար զենք կրելու ու պահպանելու մեղադրանք: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չելիքին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:


© armedia.am