Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր չէ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնել, փոխանցում է lenta.ru-ն:
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ Սուխումը չի հետևի Հարավային Օսիայի օրինակին, որտեղ 2017 թվականին պետք է համապատասխան հանրաքվե անցկացվի: «Օսեթներ բաժանված ժողովուրդ են, մի մասն այժմ ապրում է Ռուսաստանում, մի մասը՝ Հարավային Օսիայում: Այդ պատճառով կա վերամիավորվելու ցանկություն»,- բացատրել է Միկվաբիան՝ ընդգծելով, որ Աբխազիայում իրավիճակն այլ է: «Մենք ցանկանում ենք անկախ պետություն լինել և միևնույն ժամանակ լինել մեծ Ռուսաստանի հուսալի և հավատարիմ դաշնակիցը», - ասել է նա:
Ապրիլի 11-ին Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ պետության իշխանությունները չեն կասկածում առաջիկա հանրաքվեի ելքի վերաբերյալ: