Իտալական քաղաքի դպրոցականներին արգելել են ամռանը տնային առաջադրանքներ կատարել

22:31     10 հունիսի, 2016

Սարդինիայում գտնվող Մամոյադա իտալական փոքր քաղաքի քաղաքապետ Լուչանո Բարոնեն ամառային արձակուրդներից առաջ հատուկ հրաման է արձակել, որը կոչ է անում բոլոր դպրոցականներին ամառը չանել տնային հանձնարարություններ, այլ, փոխարենը, ավելի շատ հանգստանալ, զբոսնել, պարել և գրքեր կարդալ, գրում է РИА Новости-ն:

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, 15 կետից բաղկացած հրամանագիրը Բարոնեն ուղղել է քաղաքի բոլոր ուսումնական հաստատություններին:

«Արձակուրդները պարտադիր են բոլոր դպրոցականների համար: Ավելի լավ է գրեք, կարդացեք, պարեք, երկար զբոսնեք, ֆիլմեր դիտեք և արևածագեր դիմավորեք», - գրել է Բարոնեն:


© armedia.am