Հրազենային վիրավորումից մահացել է ամերիկյան երգչուհի Քրիստինա Գրիմմին

15:52     11 հունիսի, 2016

Ամերիկյան երգչուհի Քրիստինա Գրիմմին, ով հայտնի «The Voice»-ի մասնակիցն է եղել, մահացել է համերգից հետո ստացած հրազենային վիրավորումից: Այս մասին հայտնում է BBC-ին:

Ինչպես Օռլանդոյի ոստիկաններին են տեղեկացնում, համերիգից հետո ինքնագրեր բաժանելու ժամանակ ներս է ներխուժել զինված մի տղամարդ և կրակել է երգչուհու վրա:

Ոստիկանությունն այժմ հետաքննություն է իրականացնում՝ պարզելու կատարվածի հանգամանքները և հանցագործի ինքնությունը, ով երգչուհուն կրակելուց հետո ինքնասպան է եղել:

 

 


© armedia.am