Իսպանիայի Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

22:06     11 հունիսի, 2016

Հունիսի 9-ին Իսպանիայի Մերիդա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին:

Ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-23 թթ. իրադարձությունները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն և 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։


© armedia.am