ԵՄ անդամակցությունից Մեծ Բրիտանիայի հրաժարվելու դեպքում միությունից դուրս գալու ողջ գործընթացը կտևի առնվազն 7 տարի, կարծում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Տուսկը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կողմից վերջնական որոշման ընդունումը, հավանաբար, կտևի 2 տարի, որին կհետևի բուն գործընթացը։ «ԵՄ մնացած 27 երկրներից յուրաքանչյուրը, ինչպես նաև Եվրախորհրդարանը, պետք է հաստատեն վերջնական արդյունքը, ինչն անխուսափելիորեն կտևի մոտ 5 տարի», - նշել է Տուսկը։
Հիշեցնենք, ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն կանցկացվի հունիսի 23-ին։