Հյուսիսկորեացի հաքերները Հարավային Կորեայից 42 հազար փաստաթուղթ են գողացել

11:26     13 հունիսի, 2016

Հյուսիսային Կորեան այս տարվա փետրվարին իրականացրել է ցանգվածային  հաքերային հարձակում Հարավային Կորեայի պետական հաստատությունների վրա, ինչի արդյունքում գողացվել է ավելի քան 42 հազար փաստաթուղթ։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ազգային ոստիկանական գործակալությանը։

Նշվում է, որ այդ կիբերհարձակման արդյունքում գողացվել են, մասնավորապես, F-15 կործանիչների գծագրերը։

Վերջին տարիներին Սեուլն ու Վաշինգտոնը բազմիցս մեղադրել են Հյուսիսային Կորեային նպատակային կիբերհարձակումների համար, ինչը Փխենյանն ամբողջովին հերքում է։


© armedia.am