Youtube-ը տարբերանշանին սգո ժամապվեն է կցել

12:52     13 հունիսի, 2016

Աշխարհի խոշորագույն՝ Youtube վիդեոհոսթինգը, որը մտնում է Google կորպորացիայի մեջ, իր տարբերանշանին սգո ժապավեն է կցել Օրլանդոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ 29-ամյա Օմար Մատինը կրակելով սպանել է 50 մարդու, հայտնում է РИА Новости-ն։

Սգո ժապավենը տեղադրվել է տարբերանշանից աջ։ Որևէ պաշտոնական հայտարարություն ռեսուրսի գլխավոր էջում չկա։

Այլ խոշոր սոցցանցեր դեռևս որևէ փոփոխություն չեն արել իրենց տարբերանշաններում՝ կապված ողբերգության հետ։


© armedia.am