Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի խորհրդարանի թուրքական ծագմամբ բոլոր 11 խորհրդարանականներին

18:40     13 հունիսի, 2016

Հանրահայտ երգահան ու երաժիշտ Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի թուրքական ծագմամբ բոլոր պատգամավորներին, որոնք արիաբար կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևին։

Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Գերմանիայի խորհրդարանի թուրքական ծագմամբ բոլոր 11 խորհրդարանականներին, որոնք արիաբար քվեարկեցին իրենց խղճի համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Որպես միջազգային հանրություն ներկայացուցիչներ, մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ճշմարտությունը բարձրաձայնողները հետապնդվեն բռնակալների հետ առնչություն ունեցող հանցագործների կողմից»։


© armedia.am