Բունդեսթագի թուրք պատգամավորը կոչ է արել արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա

21:56     13 հունիսի, 2016

Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորը Սևիմ Դագդելնը կոչ է անում արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մուտքը Գերմանիա։ Պատգամավորը նման կոչով հանդես է եկել՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին հաջորդած մահվան սպառնալիքներից հետո, հայտնում է «Հանրային ռադիոն»:

Դագդելնը պահանջել է, որ Գերմանիա մուտքն արգելվի բոլոր նրանց համար, ովքեր սպառնում են Բունդեսթագի անդամներին՝ ներառյալ Էրդողանը։


© armedia.am