ԵԽԽՎ համազեկուցողները բանակցությունների նպատակով մեկնում են Բաքու

11:36     14 հունիսի, 2016

ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Ստեֆան Շենակն ու Սեզար Ֆլորին Պրեդան հունիսի 15-17-ը կայցելեն Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը:

Այցի շրջանակներում ԵԽԽՎ ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարքմ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողները նաև հանդիպումներ կունենան քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների ու խորհրդարանում չներկայացված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:


© armedia.am