ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Ստեֆան Շենակն ու Սեզար Ֆլորին Պրեդան հունիսի 15-17-ը կայցելեն Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը:
Այցի շրջանակներում ԵԽԽՎ ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարքմ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողները նաև հանդիպումներ կունենան քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների ու խորհրդարանում չներկայացված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: