Մենք խոսում ենք Գերմանիայի պատասխանատվությունից և ոչ-ոք դա արգելել չի կարող. Օզդեմիր

14:06     14 հունիսի, 2016

Գերմանիայի Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներով համանախագահ, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ իրենք խոսում են Գերմանիայի պատասխանատվության մասին, և դա ոչ-ոք չի կարող արգելել։ Ինչպես հայտում է «Ակօս»-ը, Օզդեմիրն այս մասին հայտարարել է գերմանական Առաջին ալիքի եթերում:

«Ցավոք, բոլոր ազգերի մեջ էլ ծայրահեղականներ կան, սակայն կարևորը նրանց առաջ չընկրկելն է»,-ասել է Օզդեմիրը,- «Զայրույթով կամ անպատկառ հայտարարություններ անողները որոշման տեքստը չեն կարդացել և ինձ էլ չեն լսել։ Մենք Գերմանիայի պատասխանատվությունից ենք խոսում, ոչ ոք դա արգելել չի կարող՝ անգամ Թուրքիայի նախագահը»:

Նշենք, որ հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրքական արմատներով պատգամավորների դեմ սպառնալիքներն ավելացել էին, ինչից հետո ոստիկանությունը հատուկ պաշտպանություն էր տրամադրել նրաց համար։


© armedia.am