ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մամլո ծառայությունն այսօր հաստատել է Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հանս Յորգ Հաբերի՝ զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունները:
«Նա (Հաբեր) զբաղեցրած պաշտոնը լքում է օգոստոսի 1-ից», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: Կոսյանչիչը հրաժարվել է ներկայացնել Հաբերի պաշտոնանկության պատճառը:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ ԵՄ դեսպանն ավելի վաղ քննադատական հայտարարություններ է արել միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ: