Արքայազն Ուիլյամը կհայտնվի գեյ-պարբերականի հաջորդ համարում

09:50     15 հունիսի, 2016

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հայտարարել է, որ կհայտնվի Attitude առաջատար գեյ-պարբերականի հաջորդ համարում: Նա այդ մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատուն այցի ժամանակ, որտեղ կնոջ՝ Քեյթի հետ իրենց ցավակցությունն են հայտնել Օռլանդոյի գիշերային ակումբի զոհերի կապակցությամբ, հայտնում է BBC-ն:

Տարբեր ժամանակներ պարբերականի շապիկին հայտնվել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպես Թոնի Բլերը, Դենիել Ռեդքլիֆը, Մադոննան, Դեյվիդ Քեմերոնը, Դեյվիդ Բեքհեմը, Կլեյվ Օուենը, Սաշա Բարոն Կոենը և ուրիշներ:


© armedia.am