Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան նվազում են Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) անսպասելի տվյալների ֆոնին, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ում աճում են հումքի պաշարները:
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.42 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 49.12 դոլար, իսկ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.40 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց 47.81 դոլար:
API-ի զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ում նավթի պաշարները նախորդ շաբաթ աճել են 1.2 միլիոն բարելով՝ հասնելով 536.7 միլիոն բարելի: