Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

10:53     15 հունիսի, 2016

Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանր Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում պարտվել է ռուս մարզիկին և նվաճել արծաթե մեդալ, հաղորդում է Armnoc.am-ը:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադառնում է  4 մեդալով՝ 3 բրոնզե և մեկ արծաթե:

Բրոնզե մեդալներ էին նվաճել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 9 բռնցքամարիկներ:


© armedia.am