Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահական մրցապայքարի մասնակիցներ՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու սենատոր Բեռնի Սանդերսը փակ հանդիպում են անցկացրել Վաշինգտոնի Capitol Hilton հյուրանոցում եզրափակիչ փրայմերիզում Քլինթոնի հաղթանակից հետո, հայտնում է TACC-ը։
Հանդիպումը տևել է մոտ 90 րոպե։ Ավարտին քաղաքական գործիչները չեն շփվել հյուրանոցի մոտ հավաքված լրագրողների հետ։ Երկու թեկնածուների նախընտրական շտաբներում կայացած երկխոսությունը բնութագրվել է որպես դրական։ Սպասվում է, որ հինգշաբթի քաղաքական գործիչը հանդես կգա տեսաուղերձով՝ ուղղված իր կողմնակիցներին։