Իրանի առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ի ապագա նախագահին

12:57     15 հունիսի, 2016

Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ի հաջորդ նախագահը խախտի միջուկային պայմանագիրը, ապա Թեհրանը կայրի այդ փաստաթուղթը, փոխանցում է Интерфакс-ը:

«Մենք չենք խախտում համաձայնագիրը, սակայն, եթե հակառակ կողմը խզի այն, մենք մեր հերթին կայրենք այդ փաստաթուղթը»,  - ասվում է Խամենեիի հայտարարությունում:

Փորձագետների կարծիքով Խամենեիի այս  հայտարարությունն ուղղված է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի ամենահավանական թեկնածու Դոնալդ Թրամփին, ով ավելի վաղ հանդես էր եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրի քննադատությամբ և խոստացել էր վերանայել այն:


© armedia.am