Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը կայցելի Հայաստան

14:42     15 հունիսի, 2016

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կայցելի Հայաստան, փոխանցում է Պոլսո Հայոց պատրիարքարանի Facebook-յան էջը:

Նշվում է, որ այսօր՝ հունիսի 15-ին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կմեկնի Ռուսաստան, որից հետո կժամանի Երևան՝ մասնակցելու Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի նիստերին:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը ներկա կգտնվի նաև Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցի միջոցառումներին:
Անցած շաբաթ Հայաստանում և Սփյուռքում սուր քննադատության է արժանացել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված նամակը, որում պատրիարքի փոխանորդը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակել էր որպես հայ ժողովրդի շահերի «օգտագործում իմպերիալիստական ուժերի կողմից»:

 

 


© armedia.am