Լաս Վեգասում կառավարվող պայթյունով քանդել են Monaco Tower շենքը, որում գտնվում է լեգենդար հյուրանոց-խաղատուն Riviera-ն, հայտնում է lenta.ru-ն։
Այն կառուցվել է 1955 թվականին և տասնամյակներ շարունակ եղել է քաղաքի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը։ Նոր՝ ավելի հարմարավետ հյուրանոցների բացումը հանգեցրել է Riviera-ի անկման. 2015 թվականի մայիսին քաղաքային իշխանությունները գնել են շենքը և ծրագրել դրա քանդում։ Դրա տեղում կկառուցվի Լաս Վեգասի կոնֆերենց-կենտրոնի օբյեկտներից մեկը։