Համակարգչային խափանումը ոչնչացրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետաքննությունների 12 տարվա տվյալները

22:48     15 հունիսի, 2016

Համակարգչային համակարգում խափանումը ոչնչացրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 100 հազար հետաքննության տվյալներ, հայտնում է Defence One-ը:

Խափանման պատճառով ոչնչացել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից 12 տարվա ընթացքում կատարված հետաքննությունների տվյալները` սկսած 2004 թվականից: Lockheed Martin ընկերությունը, որը սպասարկում է ամերիկյան ռազմաօդային ուժերի տվյալների բազան, խափանման պատճառի մասին ոչինչ չի հայտարարել: Պարզ չէ նաև, հնարավոր կլինի՞ վերականգնել կորած տեղեկատվությունը:

Նշվում է, որ տվյալները վերաբերվել են ռազմաօդային ուժերում խարդախություններին և գողություններին, ինչպես նաև զինվորականների ներքին գործերին:


© armedia.am