Շվեյցարիան հետ է կանչում Եվրամիությանը միանալու իր հայցը։ Նման որոշում է ընդունել խորհրդարանի «փոքր պալատը» (Նահանգների խորհուրդ)՝ աջակցելով մարտին «մեծ պալատի» (Ազգային խորհուրդ) կողմից ընդունված համանման որոշմանը, փոխանցում է ТАСС-ը։
Հայտը ներկայացվել էր 1992 թվականի մայիսին, սակայն կորցրել է իր ակտուալությունը նույն տարվա դեկտեմբերին անցկացված հանրաքվեից հետո, երբ շվեյցարացիներն աննշան առավելությամբ (կողմ՝ 50.3 տոկոս) դեմ արտահայտվեցին երկրի՝ Եվրոպական տնտեսական տարածքին միանալուն, որը ներկայում ներառում է իր մեջ ԵՄ բոլոր երկրներն ու Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի 4 երկրներից 3-ը։