Ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը չի փոխվել. Amnesty International

11:40     16 հունիսի, 2016

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խախտել մարդու իրավունքները և հետապնդել ընդդիմությանը, ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Amnesty-ն նշում է, որ վերջին շրջանում բանտից ազատ է արձակվել մի շարք քաղբանտարկյալներ, սակայն դա չի նշանակում ընդդիմության և հասարակական կազմակերպությունների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների քաղաքականության փոփոխություն:

Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ իրավապաշտպանների աշխատանքը Ադրբեջանում շարունակվում է կաթվածահար մնալ, նրանց հաշվեհամարները սառեցված են, իսկ ադրբեջանական բանտերում ազատված տեղերը զբաղեցնում են նոր քաղբանտարկյալներ:


© armedia.am