Օռլանդոյի գիշերային գիշերային ակումբի վրա հարձակման ընթացքում հրաձիգը հասցրել է Facebook-ում տեղադրել մի քանի հաղորդագրություն, որոնցում պատմել է իր հայացքների մասին։ Այս մասին Fox News-ին պատմել է ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Ռոն Ջոնսոնը։
29-ամյա կասկածյալ Օմար Մատինը հավատարմության երդում էր տվել ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին և կարծիք հայտնել, որ «իսկական մուսուլմանները երբեք չեն բռնում Արևմուտքի կեղտոտ ուղիները»։
«Դուք սպանում եք անմեղ կանանց ու երեխաների՝ իրականացնելով ավիահարվածներ… Փորձեք վրեժ լուծել ԴԱԻՇ-ից»,- գրել է նա սոցցանցում։ Նա նաև սպառնացել է մոտ ժամանակներս ԱՄՆ տարածքում խմբավորման հարձակումներով։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի աղբյուրը հայտնել է, որ Մատինն ակումբից 16 հեռախոսազանգ է կատարել, զանգեր ստացողների նկատմամբ մոնիտորինգ է անցկացվում։ Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը 5 օգտահաշիվ է ունեցել Facebook-ում։ Իշխանություններն ընկերությունից տվյալներ են խնդրել կասկածյալի ակտիվության վերաբերյալ։