Ամեն 10-րդ գերմանացի կարծում է, որ երկրին անհրաժեշտ է ֆյուրեր

15:14     16 հունիսի, 2016

Գերմանիայի ամեն 10-րդ քաղաքացի կնախընտրեր, որ երկիրը կառավարեր ֆյուրերը: Այս մասին են վկայում Լայպցիգի համալսարանի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքները:

Այսպես, հարցվածների 10 տոկոսը կարծիք է հայտնել, որ երկրին «անհրաժեշտ է բռնապետ, ով իր ուժեղ ձեռքով կկառավարեր Գերմանիան՝ հանուն հաընդհանուր բարօրության»: Բնակչության 11 տոկոսն էլ կարծում է, որ բավական շատ ազդեցության լծակներ են կուտակված հրեաների ձեռքում, իսկ 12 տոկոսնի կարծիքով՝ գերմանական ազգն առավելություն ունի մյուս ազգերի նկատմամբ:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ արևելյան Գերմանիայի 30-ից բարձր տարիքի քաղաքացիների մեկ քառորդը «թշնամաբար է տրամադրված օտարերկրացիների նկատմամբ»:

 

 

 

 

 

 

 

 


© armedia.am