Տաք թեյը կամ սուրճը կարող են քաղցկեղ առաջացնել. ԱՀԿ

19:02     16 հունիսի, 2016

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը  տաք թեյի և սուրճի օգտագործումը դասակարգվել է որպես «մարդկանց համար քաղցկեղածին»: Ըստ գործակալության ուսումնասիրության՝ տաք սուրճը կամ թեյը, որի ջերմաստիճանը գերազանցում է 65° ցելսիուսը,  կարող է նպաստել կերակրափողի քաղցկեղի զարգացմանը, որն աշխարհում իր տարածմամբ 8-րդն է։

Տաք թեյ, սուրճ կամ այլ ըմպելիքներ խմելու դեպքում կարող են առաջանալ կերակրափողի այրվածքներ, որն էլ հնարավոր է դառնա այս հատվածում քաղցկեղի առաջացման պատճառ։

Ուսումնասիրությանը մասնակցել է 23 գիտնական, իսկ վերջնական արդյունքները հրապարակվել են «Լանցետ» ամսագրում:


© armedia.am