ԱՄՆ ցամաքային ուժերն Իրաքում առաջին անգամ մասնակցել են ԻՊ դեմ մարտերին

18:21     16 հունիսի, 2016

ԱՄՆ-ի ցամաքային զորքերն առաջին անգամ մասնակցել են ԻՊ դեմ մարտերին Իրաքի ահաբեկիչների կողմից զավթված Մոսուլ քաղաքի մոտ, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով քրդական աղբյուրներին։

Ինչպես հայտնում են քրդական զինված ուժերի աղբյուրները՝ ամերիկացի զինծառայողները մասնակցել են հարձակմանը քաղաքից հարավ գտնվող ահաբեկչական դիրքերի վրա։ Կիրառվել են զրահատեխնիկա, տանկեր և հրետանի։ Աղբյուրները նշում են, որ հարձակումն իրականացվել է իրաքցի զինվորականների հետ համատեղ։

Ավելի վաղ ամերիկացի զինվորականները զբաղվել են իրաքցի գործընկերների ուսուցմամբ և հրահանգավորմամբ։ Մոսուլի ազատագրման գործողությանը նաև մասնակցում են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան, քրդական ուժերն ու շիա աշխարհազորը։


© armedia.am