Եվրամիությունն Իրանի ավիաընկերություններին հանել է ոչ հուսալի փոխադրողների ցուցակից՝ նրանց թույլատրելով չվերթներ կատարել ԵՄ-ի անդամ երկրներ: Այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Նախկին ԽՍՀՄ-ի երկրներից ԵՄ-ի ավիացիոն իշխանությունները «սև ցուցակում» թողել են Ղրղզստանի և Ղազախստանի բոլոր ավիաընկերությունները, բացառությամբ Air Astana-ի:
ԵՄ նորմերին չհամապատասխանող ավիաընկերությունների ցանկում ներառված է ավելի քան 200 ավիաընկերություն՝ 20 երկրից: