Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է անում ավելի համբերատար լինել

22:19     16 հունիսի, 2016

Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է անում ավելի համբերատար լինել սիրիական հարցում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը:

«Ես տեսել եմ Ջոն Քերիի հայտարարությունը (այն մասին, որ իր համբերությունը սպառվում է Բաշար Ասադի ճակատագրի հարցում) և զարմացա,- ասել է Լավրովը:- Սովորաբար Ջոն Քերին զուսպ քաղաքական գործիչ է, չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել: Ես տեսել եմ նաև Քերիի արտահայտությունների Պետդեպի ճշգրտումը: Պետք է ավելի համբերատար լինել»:

Տպավորություն է ստեղծվում, որ «Ջեբհաթ ան-Նուսրան» Արևմուտքը ցանկանում է ինչ-որ տեսքով պահպանել և օգտագործել ռեժիմի տապալման համար, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:


© armedia.am