Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահույին մեղադրում են բյուջեից ավելի քան 2.1 միլիոն շեքել (542 հազար դոլար) ծախսելու մեջ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանի լիագումար նիստին մասնակցելու համար կատարծ 5-օրյա ուղևորության ժամանակ, հայտնում է The Times of Israel-ը: Նշվում է, որ այդ գումարի մեջ ներառված չեն վարչապետի կնոջ ծախսերը, որոնք ենթադրվում է, որ վճարվել են պետական բյուջեից:
Ամենաթանկն արժեցել է Նյու Յորք և հետադարձ տոմսը El Al ավիաընկերության ինքնաթիռով` 1.5 միլիոն շեքել (387 հազար դոլար): Մնացած գումարը նա ծախսել է Ամերիկայում, այդ թվում՝ 1.6 հազար դոլար վճարելով սանրվածքի և դիմահարդարման համար: Հյուրանոցի համարից կահույքի դուրսբերման և պահպանման ծախսերը արժեցել են 20 հազար դոլար: