Ռուս և ճապոնացի պաշտոնյաները հունիսի 22-ին Տոկիոյում բանակցություններ կանցկացնեն երկու երկրների միջև երկար տարիներ շարունակվող տարածքային վեճերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Kodo գործակալությունը՝ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիս Կիսիդին հղումով:
Հաղորդվում է, որ հանդիպումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ մայիսին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվեցին տարածքային վիճելի հարցերում «նոր մոտեցում» որդեգրել:
Նշենք, որ առկա տարածքային խնդիրների պատճառով երկու երկրների միջև Երկրորդ աշխարհամատից հետո խաղաղության պայմանագիր չի կնքվել: