ԱՄՆ նախագահական ընտրարշավին մասնակցող սենատոր Բեռնի Սանդերսը հինգշաբթի իր տեսաուղերձում հայտարարել է, որ կաշխատի իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ՝ Դեմոկրատական կուսակցությունը վերափոխելու նպատակով: «Ես նաև պատրաստվում եմ աշխատել Քլինթոնի հետ Դեմոկրատական կուսակցությունը վերափոխելու նպատակով, որպեսզի այն դառնա աշխատող մարդկանց, երիտասարդների կուսակցություն, ոչ թե միայն հարուստ կուսակցական հովանավորների»,- հավելել է Սանդերսը:
Նշենք, որ նախագահական ընտրապայքարին իր մասնակցությունը դադարեցնելու մասին նա չի հայտարարել: Նա նշել է, որ անցած ամիսներին իրեն հաջողվել է մեծ թվով կողմնակիցների ներգրավել: «Մենք պետք է այդ էներգիան բերենք Դեմոկրատական կուսակցության՝ հուլիսի 25-ին Ֆիլադելֆիայում կայանալիք ազգային համագումար, որտեղ ﬔզ հետ կլինեն 1900-ից ավելի պատվիրակներ»,- ասել է նա: