Լեհաստանում թույլատրվել է քաղաքացիների գաղտնալսումը

12:57     17 հունիսի, 2016

Լեհաստանի սենատը (խորհրդարանի բարձրագույն պալատը) առանց ուղղումների ընդունել է նոր հակաահաբեկչական օրենք, հայտնում է լեհական PAP գործակալությունը:

Օրենքը նախատեսում է հատուկ ծառայությունների լիազորությունների զգալի ընդլայնում։ Մասնավորապես այն նախատեսում է զրույցների գաղտնալսման հնարավորություն, գաղտնալսում հաստատություններում, թղթակցության ստուգում, արտասահմանցիների արտաքսում։ Ընդդիմության կարծիքով՝ օրենքը խախտում է քաղաքացիական իրավունքները։

Օրինագծի հեղինակները ակնկալում են, որ օրենքն ուժի մեջ կմտնի մինչ Լեհաստանում ամռանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Երիտասարդության համաշխարհային օրվա անցկացումը։ Օրենքի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է նախագահի ստորագրությունը։


© armedia.am